Ուրալի տուրիզմի ասոցիացիայի նախագահը բարձր գնահատեց զբոսաշրջիկներ ընդունելու ՀՀ-ի պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրալի տուրիզմի ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մալցևը երեք օր Հայաստանի զբոսաշրջային ոլորտին ծանոթանալուց հետո կիսվել է իր տպավորություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ Մալցևը հայտնեց, որ Հայաստան է եկել Ուրալի տուրիստական օպերատորների և լրագրողների հետ՝ ծանոթանալու հյուրանոցների, տուրիստական գործակալությունների աշխատանքին և ընդհանրապես զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակին։

Նա բարձր գնահատեց կորոնավիրուսային համաճարակից հետո զբոսաշրջիկներ ընդունելու Հայաստանի պատրաստակամությունը և ոլորտի ներկայացուցիչների աշխատանքը։

«Կատարյալ պատրաստակամություն, հյուրանոցները նույնպես պատրաստ են զբոսաշրջիկներ ընդունել, պատշաճ ներկայացված են բոլոր տեսարժան և գեղատեսիլ վայրերը, ուր կարող են այցելել զբոսաշրջիկները»,- ընդգծեց Մալցևը։

Մալցևը տեղեկացրեց, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հունիսի 10-ից Եկատերինբուրգ-Երևան չվերթներ կբացի երկու շաբաթը մեկ ռեժիմով, այն կարող է զբոսաշրջության զարգացման համար մեծ խթան հանդիսանալ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը իր հերթին նշեց, որ Ուրալի երկրամասը Հայաստանի համար շատ կարևոր զբոսաշրջային շուկա է, և շատ կարևոր էր նման ճանաչողական այցելությունը։

«Այստեղ են մեր գործընկերները ճանաչելու Հայաստանը, և Ուրալում իրենց տպավորություններով կիսվելու համար ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին։ Ցույց տալու, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, ապահով և, ամենակարևորը, Հայաստանը գեղեցիկ է, հյուրընկալ է, խոհանոցը համեղ է և այստեղ այցելող զբոսաշրջիկները վերադառնում են սպասումները գերազանցած»,- ասաց Ապրեսյանը։

Հայերեն English

Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ. Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա 5-րդը

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա

Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար

Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել

ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ