Սպորտ

ՄՕԿ-ը վստահ է` Օլիմպիական խաղերն ապահով կլինեն ամեն մի մասնակցի համար 

2 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ը վստահ է` Օլիմպիական խաղերն ապահով կլինեն ամեն մի մասնակցի համար 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն կասկած չունի, որ Տոկիոյի ՕԽ-ն ապահով կլինեն բոլորի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մաիսն հայտարարել է ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Կոուտսը: «Հիմա, առավել քան երբևէ պարզ է, որ Օլիմպիական խաղերն ապահով կլինեն ամեն մի մասնակցի համար»,- ասել է Կոուտսը:

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է կրճատել արտասահմանից եկող պատվիրակությունների անդամների քանակը: Կկրճատվի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պատվիրակությունների անդամների կեսից ավելին՝ մոտ 78 հազար մարդ:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են, Խաղերը, սակայն, կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո- 2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք Խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Հայաստանըմինչայսպահնունի8օլիմպիականուղեգրեր,որոնքնվաճելենմարմնամարզիկԱրթուրԴավթյանը,հունա-հռոմեականոճիըմբիշներԱրթուրԱլեքսանյանը,ԿարապետՉալյանը,ԱրմենՄելիքյանըևԿարենԱսլանյանը,ազատոճայինըմբիշներԱրսենՀարությունյանը,ՎազգենԹևանյանը,բռնցքամարտիկԿորյունՍողոմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում