Մի շարք ոլորտներում հետազոտությունների համար ՀՕՖ-ը դրամաշնորհներ տրամադրեց երիտասարդ գիտնականներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 28 դրամաշնորհ տրամադրեց հայաստանցի գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրամաշնորհների հանձնման արարողությունն իրականացվեց 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ - ANSEF) միջոցով:

Մրցույթին, որն իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 169 գիտական հայտից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 28-ը, որից 6-ը երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով հատկացվել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից:

«Այն երիտասարդները, ովքեր նոր են գիտական ոլորտում, օգտագործում են այս հնարավորությունները՝ իրենց գիտական ձիրքը փորձարկելու և հաջողություններ գրանցելու համար: ANSEF-ը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի ՀՀ-ում գիտությունը զարգանա, իսկ գիտնականներն էլ չլքեն իրենց հայրենիքը»,- նշեց ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը:

28 գիտական խմբի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 17-ը՝ կին, մինչդեռ գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 84 է:

«Ստացած դրամաշնորհն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների ուսումնասիրմանը՝ քիմիաթերապիայից առաջ և հետո: Այս ուղղությունը Հայաստանում դեռևս ուսումնասիրության կարիք ունի՝ հայկական պոպուլյացիայի համար»,- ասաց Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ներկայացուցիչ Դիանա Սողոմոնյանը:

Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5 000 դոլարին համարժեք դրամ:

2021 թվականին տասներկու դրամաշնորհ ստացել են կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտ ներկայացրած անձինք, հինգ դրամաշնորհ՝ քիմիայի, չորս՝ ֆիզիկայի, երեք՝ աստղաֆիզիկայի, երկուս՝ կենսատեխնոլոգիայի, մեկական՝ ճարտարագիտության և հումանիտար:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում