Մարզային

Գյումրիում վերսկսվում է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում վերսկսվում է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ,20 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Գյումրիում վերսկսում է 10 տարի առաջ մշակած Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման ծրագիրը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ըստ նախագծի առաջարկվում է շենքերը միավորել «Կումայրի» հիմնադրամի շրջանակում, վերականգնել ու ստեղծել հյուրատնային, արհեստների ու արվեստների կենտրոններ։ «Տարբեր մարդկանց անշարժ գույքերը համախմբվելու են անշարժ գույքային ֆոնդի մեջ, որի ներդրողները կարող են լինել հասարակ մարդիկ:Նրանք մեծ արագությամբ կունենան իրենց կապիտալի աճ: Կումայրին՝ զբոսաշրջային և արհեստների ու արվեստների միջավայր» այս ծրագիրը տուրիստական ենթակառուցվածքների մեջ է: Կան որոշ շենքեր, որոնք արդեն մտնելու են ֆոնդի մեջ: Այսինքն՝ ներդրողներից մեկը ներդրել է շենքը: Կառավարությունը դիտարկում է իր բաժնեմասը, և դա մեր ճանապարհային քարտեզի կետերից մեկն է, որը հենց հիմա ընթացքի մեջ է: Մնացած մասը լինելու է ըստ ցանկության: Մենք փորձելու ենք համոզել Գյումրիի բնակիչներին, որ այս ներդրումը շատ շահավետ կլինի իրենց համար»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հույս հայտնելով, որ նախագծի ներդրողները լինելու են հենց գյումրեցիները՝ շինությունների սեփականատերերը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում