Սպորտ

Ճապոնիայի կառավարությունը կկրճատի ՕԽ մասնակից պատվիրակությունների քանակը 

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունը կկրճատի ՕԽ մասնակից պատվիրակությունների քանակը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է կրճատել արտասահմանից եկող պատվիրակությունների անդամների քանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համար պատվիրակությունների անդամների կեսից ավելին՝ մոտ 78 հազար մարդ կկրճատվի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների: Նման որոշում կայացվել է ՕԽ կազմկոմիտեի և ՄՕԿ-ի ղեկավար կազմի հանդիպման արդյունքում: Խաղերի համար նախապես վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն: Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են, խաղերը, սակայն, կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո- 2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք Խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Հայաստանը մինչ այս պահն ունի 8 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում