Հերոսացած զինվորների ծնողներին հանձնվեցին պետական պարգեւներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Ծակքար, Լիճք, Վաղաշեն եւ Ծովինար համայնքներում «Մարտական ծառայության» մեդալներ հանձնեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողների ծնողներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար, «Մարտական ծառայության» մեդալով են պարգեւատրվել Հայոց բանակի զինծառայողներ՝ Ծակքար համայնքի բնակիչ Կոմիտաս Ղուկասյանը, Լիճք համայնքի բնակիչ Արտյոմ Ավետիսյանը, Ծովինար համայնքի բնակիչ Հովհաննես Ենգոյանը, Վաղաշեն համայնքի բնակիչներ Արտյոմ Խաչատրյանը, Նվեր Բադոյանը, Զոհրաբ Արշակյանը, Նորայր Հայրապետյանը, Խաժակ Գրիգորյանը, Սամվել Գասպարյանը եւ Արտյոմ Պետրոսյանը։

«Պետական բարձր պարգեւն իսկ հուշում ու փաստում է, թե ինչ սխրանքներ են գործել մեր հերոս տղաները, արիության ինչ դասեր են տվել։Նրանք այն խիզախ ու նվիրյալ զինվորներն էին, որ թշնամու դեմ կռիվ տվեցին մինչեւ վերջին շունչը եւ փրկեցին մեր սուրբ հայրենիքը։Հանուն նրանց անունների հարատեւության ու անավարտ նպատակների, հանուն մեր հայրենիքի հավերժության մենք պետք է հզորանանք ու միավորվենք, արարենք ու շենացնենք մեր աշխարհը։ Հավերժ փառք մեր հերոսներին,,-պարգեւատրված զինծառայողների ծնողներին եւ հարազատներին սփոփեց մարզպետը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս