Նախորդ տարվա համեմատ ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսումնշեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«2021 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդները նվազել են շուրջ 7 մլրդ դրամով կամ 0,2 տոկոսով: 2020 թվականի մարտի 31-ի համեմատ դրանք ավելացել են շուրջ 173 մլրդ դրամով կամ 4,9 տոկոսով: 2020թ. տարեսկզբին` հունվար, փետրվար, մարտ ամիսներին, մենք տեսնում ենք, որ ավանդների ծավալը շարունակում էր աճել, այնուհետև, երբ սկսվեց համավարակը, որոշակի նվազում նկատվեց։ Մայիսին, երբ որոշակիություն մտավ, ավելի հասկանալի դարձավ, թե պանդեմիան ինչպես է հաղթահարվելու, ավանդների ծավալը սկսեց ավելանալ, և գերազանցեց անգամ տարեսկզբին բանկերում եղած ավանդների ծավալը։ Առավելագույն ծավալը գրանցվել է օգստոսին, իսկ պատերազմը սկսվելուց հետո` սեպտեմբեր–նոյեմբերին, ոչ մեծ տոկոսով նվազում է գրանցվել, և տարեվերջին` պատերազմից հետո, նորից այդ ավանդները վերադարձել են բանկեր»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նվազման ծավալում մեծ է հատկապես օտարերկրյա քաղաքացիների ավանդների չափը։

«Ռեզիդենտների մոտ առաջին եռամսյակում ավանդների ծավալն ավելացել է 119 մլրդ դրամով կամ 4,4 տոկոսով, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 253 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով: Ոչ ռեզիդենտների դեպքում պատկերը մի փոքր այլ է՝ 2021 թվականի առաջին եռամսյակում նրանց ավանդները նվազել են շուրջ 126 մլրդ դրամով, իսկ 2020 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 81 մլրդ դրամով»,- նշեց Սարգսյանը:

Նա նկատեց, որ այս միտումը ոչ միայնՀայաստանում է նկատվել, այլև ամբողջ աշխարհում, ինչը նույնպես կորոնավիրուսի համաշխարհային համավարակի հետևանք է։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին