Բանկերը 2.5 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված աձանց, նրանց հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

«Առանց կառավարությունից որևէ օժանդակություն ակնկալելու՝ ՀՀ ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի վարկ է ներել զոհվածներին, զոհվածների կամ անհետ կորած համարվողների ընտանիքների անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց»,-ասաց Գալստյանը:

ՀՀ ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք ներում են պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, ազատվում են որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելու վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պարտադրվել:

Հայերեն Русский

Անիի համայնքապետարանը օտարման է ներկայացնում մետաղյա խողովակներ և հեղուկ վառելանյութի մետաղական տարրաներ

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը

Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունն էներգետիկայի ոլորտում տագնապի դրություն է հայտարարել. Moldpres

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը

ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ

Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը

«Եղեգիս Ֆեսթ». Կենսաբազմազանության «թեժ կետի» պահպանությունն ու համայնքային զարգացումը՝ մեկ հարթակում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/07/26