Քաղաքականություն

ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար:

Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում