Մշակույթ

Վահագն Հայրապետյանը երկրպագուներին կներկայացնի Electronic Planet նոր նախագիծը

1 րոպեի ընթերցում

Վահագն Հայրապետյանը երկրպագուներին կներկայացնի Electronic Planet նոր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը մայիսի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահումկներկայացնի իր նոր՝Electronic Planetնախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների և նորարարական համերգային ծրագրով: Երեկոյին կհնչեն նրա ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները:

Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ իր ուրույն տեղն ունի Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տարբեր կազմերով հանդես է եկել աշխարհի զանազան երկրներում, մասնակցել միջազգային փառատոնների և պատվով ներկայացրել հայ մշակույթը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում