Հասարակական

Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում

3 րոպեի ընթերցում

Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները:

«Մասնավորապես, ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։ Այս խմբերը ազատված են լինելու ՔԿԱԳ բոլոր ծառայություններից օգտվելու համար նախատեսված տուրքերից»,- ասաց Վահե Դանիելյանը:

Որոշ ծառայությունների համար, Վահե Դանիելյանի խոսքով, տուրքերն ընդհանրապես հանել են: Օրինակ, ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի:

«Միաժամանակ կրճատել ենք մատուցվող ծառայությունների հետ կապված ժամկետները: Դա արել ենք, որ քաղաքացիների համար կյանքը շատ ավելի հեշտ լինի: Օրինակ, անվան փոփոխության համար մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ հասցնելով 15 աշխատանքային օրվա: Մեր քաղաքացիները քաշքշուկների մեջ են ընկել, երբ փորձել են անվան, ծննդյան թվի հետ կապված սխալը շտկել: Հիմա նման սխալները շտկելու համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր»,- ասաց նախարարի տեղակալը:

Վահե Դանիելյանը նկատեց, որ այս կատարվող քայլերը կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Օրինակ, անվան փոփոխության հետ կապված՝ քաղաքացին պետք է տարածքային մարմին ներկայացներ դիմում՝ հիմնավորելով, թե ինչու է դա անում:

«Պետք է հիմնավորեր, որ անունը ոչ բարհունչ է: Դրանից բացի, դա կախված էր ՔԿԱԳ-ի պետից: Մեր կարծիքով, նման կարգավորումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ դա թողնված է պետական պաշտոնիայի հայեցողությանը: Այսինքն՝ նա պետք է որոշի քաղաքացու անվան փոփոփոխությունը հարգելի է, թե ոչ: Հիմա այդ գնահատողական հիմքերը հանվել են: Դրանից բացի, քաղաքացուց դիմում ընդունողն այլ մարդ է լինելու, որոշում կայացնողը՝ այլ: Դիմում ընդունողը որոշում չի կայացնելու: Քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,- ասաց նախարարի տեղակալը:

Այս բոլոր նշված բարեփոխումները ուժի մեջ են մտել մայիսի 16-ից:

ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

Իրավունք

ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Իրավունք

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

Իրավունք

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Իրավունք

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է  ներդնում

Իրավունք

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է ներդնում

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Իրավունք

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Իրավունք

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում