Սպորտ

«Տոտենհեմ»-ը տանը հաղթել է «Վուլվերհեմթոն»-ին

1 րոպեի ընթերցում

«Տոտենհեմ»-ը տանը հաղթել է «Վուլվերհեմթոն»-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Տոտենհեմ»-ը տանն ընդունեց «Վուլվերհեմթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերին` «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Վուլվերհեմթոն»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: Առաջին կեսի ավարտին աչքի ընկան Հարի Քեյնը, իսկ երկրորդկ մեկնարկին` Հոյբերգը:

Այս տուրից հետո «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Վուլվերհեմթոն»-ը` 12-րդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի ֆուտբոլի առաջնության2020/21 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է: «Մանչեսթեր Սիթի»-ն 3-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: «Քաղաքայինները» դուրս են եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիիսի 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում