Հասարակական

Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Փաշինյանը նշեց, որ դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակովպայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում