ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մարզական 280 բժիշկներից մրցումներում աշխատելուհայտեր է ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նրանք ծառայություններ կմատուցեն օլիմպիական ավանում և մրցասպարեզներում: Բժիշկները կաշխատեն կամավոր հիմունքներով ՝ առանց աշխատավարձի: Առաջին հերթին աշխատանքներում ներգրավված կլինեն օրթոպեդներ և ատամնաբույժներ:
Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտի շուրջ 10 հազար ներկայացուցիչներ կներգրավվեն օլիմպիական խաղերում:Կազմկոմիտեում կարծում են ,որ Խաղերի նկատմամբ բժիշկների ուշադրությունը կօգնի նվազեցնել հոռետեսությունը միջոցառման կայացման հարցում: