ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1907 թ. մայիսի 14-ին ծնվել է Միքայել Թավրիզյանը՝ հայ նշանավոր դիրիժոր (մահ.՝ 1957 թ.)։
-1939 թ. մայիսի 14-ին 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ՝ դառնալով ամենաերիտասարդ մայրը բժշկության պատմության մեջ։
-1948 թ. մայիսի 14-ին Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։
-1952 թ. մայիսի 14-ին ծնվել է Ռոբերտ Զեմեկիսը՝ ամերիկացի նշանավոր օսկարակիր ռեժիսոր։
-1962 թ. մայիսի 14-ին Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի եւ Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը:
-1998 թ. մայիսի 14-ին մահացել է Ֆրենկ Սինատրան՝ ամերիկացի երգիչ, դերասան։ Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի եւ Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին «Columbia Records»-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թ.։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թ. «From Here to Eternity» («Այստեղից մինչեւ հավերժություն») երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
-1643 թ. մայիսի 14-ին Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի եւ Նավարայի թագավոր։
-1900 թ. մայիսի 14-ին Փարիզում տեղի ունեցավ 2-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
-1509 թ. մայիսի 14-ին Անյադելոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը հաղթում են վենետիկցիներին։
-1923 թ. մայիսի 14-ին ծնվել է Սուրեն Շահբազյանը՝ կինոօպերատոր եւ ռեժիսոր։
-1940 թ. մայիսի 14-ին ծնվել է Ռոբերտ Մավիսակալյանը՝ լրագրող, հաղորդավար եւ հրապարակախոս։
-1941 թ. մայիսի 14-ին ծնվել է Տարիել Հակոբյանը՝ քանդակագործ։
Հետաքրքիր փաստեր
-Ուղեղի տարբեր հատվածների միջեւ տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:
-Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դա 4 անգամ երկար է Երկրի հասարակածի երկարությունից:
-Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ կատարել, երբ հիվանդը գիտակից վիճակում է:
-Հարավկորեացի Կիմ Ունգ Յոնգն ունեցել է երբեւէ գրանցված ամենաբարձր IQ-ն՝ 210:
-Ուղեղը մարդու ամենագեր օրգանն է: Այն 60 տոկոս յուղ է պարունակում:
-Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել ցանկացած պահի: Այն կարող է ապահովել լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը:
-Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավը կամ բուժել հիվանդությունը:
-Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ:
-Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է: Այն իր նախկին չափսը վերականգնում է մինչեւ 6 ամսում:
-Երբ մարդ ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափսն է ունենում, ինչ-որ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում:
-Մարդու ուղեղն ամենից շատ բջիջներ ունենում է երկու տարեկանում:
-Ուղեղը կազմում է մարդու զանգվածի 2 տոկոսը, սակայն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:
Մ. Ա.