Մշակույթ

Գուսանական և ժողովրդական երգի անսամբլը կներկայացնի ականավոր երգահանների գործերը

1 րոպեի ընթերցում

Գուսանական և ժողովրդական երգի անսամբլը կներկայացնի ականավոր երգահանների գործերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը մայիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա համերգային հետաքրքիր ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Սայաթ-Նովայի, Հավասու, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Վլադիլեն Բալյանի, Գևորգ Մանասյանի և այլ երգահանների ստեղծագործությունները:

Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Մանասյանը:

Անսամբլի ղեկավարը, դիրիժորը՝ Փարիզի միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանը:

Անսամբլի խմբավարն է մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լաուրա Մամյանը, կոնցերտմայստերը և մեներգիչը՝ Աշոտ Վարդանյանը:

Մեներգիչներն են միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարգար Եղիազարյանը, Գայանե Սիմոնյանը, Էդգար Դանիելյանը, Հասմիկ Մկրտչյանը, Արսեն Համբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Գևորգ Մարգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում