Հասարակական

ՀՀ-ն անցում է կատարում նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության

5 րոպեի ընթերցում

ՀՀ-ն անցում է կատարում նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում զգալի աշխատանք պետք է կատարվի նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված նախագծի համաձայն` ներառական կրթական համակարգին անցումը լինելու է փուլային: Այս տարվա ընթացքում նախատեսված է համապատասխան գործիքակազմի, մոդուլների մշակում, նախակրթարանների անձնակազմի վերապատրաստում, իրազեկման աշխատանքներ: Դրանից հետո՝ եկող տարվանից, համընդհանուր ներառման սկզբունքը կգործի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում: Մյուս մարզերը կմնան 2023 թվականի ներդրման գործընթացում, նույն տրամաբանությամբ՝ իրազեկում, վերապատրաստում, ներդրում:

«Այստեղ կարևոր է այն, որ նախադպրոցական հաստատությունները կցագրվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, որպեսզի պարզ լինի, թե նախակրթական հաստատություններին որ կենտրոններն են սպասարկելու: Հետևաբար` մենք փոխել ենք նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների ֆինանսավորման կարգը՝ հաշվի առնելով այն, որ ծառայություններ են մատուցելու նախադպրոցական հաստատություններին: Կարգը գտնվում է շրջանառության վերջին փուլում, արդեն իսկ ներկայացված է վարչապետի աշխատակազմին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Քանի որ օրենսդրորեն նախատեսված է նաև կրթության ֆինանսավորման ավելացում առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին նախակրթարաններ ընդգրկելու համար, ըստ Ժաննա Անդրեասյանի, մշակել և շրջանառել են պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգ, որտեղ նախատեսված է նաև հավելյալ ֆինանսավորում կրթության զարգացման առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Սա նույնպես ներկայացվել է վարչապետի աշխատակազմին:

«Հույս ունեմ, որ սա նույնպես առաջիկայում կհաստատվի: Այս փոփոխությունները հնարավորություն կտան մի կողմից մասնագիտական, մյուս կողմից ենթակառուցվածքների տեսանկյունից պայմանները բարելավելուն: Այստեղ շատ կարևորում եմ իրազեկման աշխատանքները: Մենք պետք է կարողանանք ապահովել հանրային պատշաճ իրազեկում, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն ու օգտվեն այս հնարավորություններից: Կարևոր է նաև հենց նախակրթարանների աշխատակիցների վերապատրաստումը, որ նրանք կարողանան աշխատել առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Տարեկան կտրվածքով աշխատակիցների 1/5-ն առնվազն պետք է վերապատրաստվի ու դա պարտադիր բաղադրիչ է լինելու ներառական համակարգում»,-ասաց նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, կառավարությունը վարում է նախադպրոցական հաստատությունների որակի բարձրացման ու դրանց ընդլայնման քաղաքականություն: Նա հիշեցրեց, կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը, ըստ որի, առաջիկայում 10 մուդալային մանկապարտեզ կկառուցվի: Դրանք կունենան ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածքներ՝ ամբողջությամբ հարմարեցված երեխաների կարիքներին: Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մանկապարտեզների հետ կապված բոլոր ծրագրերում ուշադրություն է դարձվում ներառականության բաղադրիչին: Օրինակ, նախորդ տարի «Կրթության բարելավում ծրագրի» շրջանակում տարբեր մարզերում 21 նախակրթարան է բացվել՝ հարմարեցված առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Նախարարի տեղակալի խոսքով, այս բոլոր գործընթացներում կարևորվում է համայնքների ակտիվությունը:

«Այնպիսի պայմաններ պետք է լինեն, որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխայի ծնողը տանի այն մանկապարտեզ, որտեղ ցանկանում է: Նույնը պետք է լինի նաև դպրոցների պարագայում: Ցավոք, այսօր այդպես չէ, որոշ դպրոցների ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակը բերում է նրան, որ մեզ մոտ ձևավորվում է, այսպես կոչված, նոր հատուկ դպրոցներ: Այսինքն՝ դպրոցներ, որտեղ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ավելի մեծ թվով են խտանում: Սա ցանկալի տարբերակ չէ, մենք հասկանում ենք, որ ձևավորվում է այն պատճառով, որ բոլոր դպրոցները չէ, որ ունեն նույն պայմանները, բայց պետության քաղաքականությունը պետք է լինի այն, որ բոլոր դպրոցներում ապահովվեն նվազագույն պայմանները, որպեսզի իրոք գործի օրենսդրական հետևյալ կանոնը՝ ծնողը կարող է երեխայի համար ընտրի ցանկացած հաստատություն ու այդ հաստատությունը լինի ներառական»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը: Նա անդրադարձավ նաև ներառականության հետ կապված հասարակության կարծրատիպերին՝ նշելով, որ վերջին տարիներին բավական տեղաշարժ ապահովվել է, բայց դա բավարար չէ:

Աննա Գզիրյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում