ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը մայիսի 17-ին պետք է մեկնի Ճապոնիա, բայց, հնարավոր է, կորոնավիրուսի պատճառով ուղևորությունը հետաձգվի մինչև հունիս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տոկիոյում և երկրի հինգ այլ վարչական տարածքներում արտակարգ ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը: Ճապոնիա կատարելիք այցի ընթացքում Բախը մտադիր է հանդիպել վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ և ներկա լինել օլիմպիական ջահի փոխանցավազքի փուլերից մեկին:
2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:
Հայաստանն այժմ ունի8օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը,Կարեն Ասլանյանը, Արմեն Մելիքյանը,ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: