Լույսի և հույսի նոր ալիք Արցախի համար. Դանիել Դեքերը ներկայացրել է «Իմ Արցախ» երգի հոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը թե՛ երգերով, թե՛ համերգներով և թե՛ հարցազրույցներով բազմիցս խոսել է հայերի, Հայաստանի և Արցախի հանդեպ սիրո մասին, երաժշտասերներին է ներկայացրել «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը: Երգչի համոզմամբ՝ այն կարող է լույսի և հույսի նոր ալիք դառնալ Արցախի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Գևորգ Մանասյանը: Կատարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

«Իմ Արցախ» երգի և 2017 թվականին Շուշիում կայացած համանուն համերգի մասին պատրաստվել է փոքրիկ ֆիլմ-ռեպորտաժ, որում Հասմիկ Հախվերդյանը պատմում է, որ երգն ստեղծվել է 2017 թվականին, երբ Արցախի շուրջ մեծ ոգևորություն կար և պետք է մեծ համերգային ծրագիր կազմակերպվեր՝ նվիրված Արցախի անկախությանը: Նրա խոսքով՝ այդ ոգևորությունից էր, որ շատ կարճ ժամանակում ծնվել է «Իմ Արցախ» ստեղծագործությունը:

«Այսօր և՛ հպարտությամբ, և՛ մեծ ցավով ենք հիշում համերգը: Փաստորեն, երգի պրեմիերան տեղի է ունեցել Շուշիում: Երգը հերոսական պատում է և ունի լուսավոր սպասումներ»,-նշում է նա:

«Ինձ համար այս երգը հատուկ նշանակություն ունի, քանի որ համերգասրահը, որը Շուշիի երիտասարդական կենտրոնն էր, քանդվեց ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածներից: Մենք այս երգը նվիրում ենք Շուշիին և Արցախի հերոսներին»,-ասում է Դանիել Դեքերն ու հավելում, որ հպարտ է լինել Հայաստանում և աջակցում է Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին:

«Իմ Արցախ» երգը գրվել և ձայնագրվել է 2017-ին, նկարահանման աշխատանքները կատարվել են 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Նոյեմբերի 9-ից հետո աշխատանքը կանգ է առել: Ընդհատված գործընթացը վերսկսվել է միայն օրեր առաջ՝ Դանիել Դեքերի ցանկությամբ:

Հայերեն العربية Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին