Մշակույթ

Համերգային ծրագրով երաժշտասերներին կներկայացվեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը

1 րոպեի ընթերցում

Համերգային ծրագրով երաժշտասերներին կներկայացվեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը արվեստասերներին կներկայացվեն ձայնասկավառակի տեսքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սկավառակի շնորհանդես-համերգը տեղի կունենա մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյին խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կներկայացվեն Հովհաննիսյանի խմբերգերը: Մենակատարներն են Նելլի Վարդանյանը, Ջեննի Նազարյանը, Անդրանիկ Մալխասյանը, Թամարա Մոսինյանը:

Ձայնասկավառակը ձայնագրել է Երևանի պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Մաեստրոյի մահվանից հետո աշխատանքները շարունակվել են խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում