Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղ է սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 25-ին և հունիսի 3-ին թատրոնի բեմ կբարձրանա իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» երկու գործողությամբ օպերային ներկայացումը:

Բեմադրող դիրիժորը և ռեժիսորը Մկրտիչ Բաբաջանյանն է, զգեստների նկարիչն Ավետիս Բարսեղյանն է, լուսային ձևավորումը՝ Սամվել Մալերյանի, գլխավոր խմբավարը Հրաչ Բորյանն է, գլխավոր բալետմայստերը՝ Վիլեն Գալստյանը:

Ռուջերո Լեոնկավալոյի օպերայի լիբրետոյի հեղինակը ևս Լեոնկավալոն է։ «Պայացների» առաջնախաղը կայացել է1892թվականիմայիսի 21-ինՄիլանում:

Կոմպոզիտորի ոգեշնչման աղբյուրը, ինչպես նշվում է, եղել էՊիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայիհաջողությունը, որի հետ «Պայացները» մոտ է և՛ թեմատիկայով, և՛ երաժշտական լուծումներով: «Պայացների» սյուժեի (Կանիոն սպանում է իր կին Նեդդային և նրա սիրեկան Սիլվիոյին) հիմքում, կոմպոզիտորի հավաստիացմամբ, ընկած է իրական դեպք, որին նա ներկա է եղել վաղ մանկության տարիներին իր ծննդավայրում: Մասնագետները պնդում են, որ օպերայի սյուժետային հիմքը վերցված է Կատյուլ Մենդեսի պիեսից, որին Լեոնկավալոն կարող էր ծանոթ լինել1887թվականին, երբ ապրում էր Փարիզում:

Հայերեն Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար