Պաշտոնական

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

«Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց Գեղամ Հովեյանի համառոտ կենսագրությունը:

Գեղամ Հովեյանը ծնվել է 1975թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:

Հովեյանի թեկնածությունը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ստացել է միաձայն դրական եզրակացություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում