Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցում է եվրոպական գրական ասպարեզի կարևորագույն իրադարձություններից մեկին՝ ԵՄ գրական մրցանակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակին հավակնում է Արամ Ավետիսը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին» (When Rats Could Read) ստեղծագործությամբ, որը հրատարակել է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը, Արամ Պաչյանը՝ «P/F» գործով. այն հրատարակել է «Էջ» հրատարակչությունը, Անուշ Սարգսյանը՝ «Անոն» (Ano) գրքով, որի հրատարակիչն է «Անտարեսը», Հովիկ Աֆյանը՝ «Կարմիր» (Red) ստեղծագործությամբ, որը ևս հրատարակել է «Անտարեսը», Լուսինե Խառատյանը՝ «Անմոռուկի փակուղի» (The Dead End Forget-me-not) գրքով, որի հրատարակիչն է «Գրանիշը»:

Մայիսի 7-ին «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում հանդիպում է նախատեսվում հեղինակների, հրատարակիչների և ժյուրիի անդամների միջև:

Եվրոպական Միության գրական մրցանակը (EUPL) Եվրոպայում լույս տեսնող գրական ստեղծագործությունների և հեղինակների հանրահռչակման ամենամյա ծրագիր է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից։

2020 թվականի սեպտեմբերի դրությամբ EUPL-ը 12 հրատարակության միջոցով ընդհանուր առմամբ ճանաչել է 135 հեղինակի․ առաջին մրցանակաբաշխությունն իրականացվել է 2009 թվականին:

Ամեն տարի լույս է տեսնում EUPL անթոլոգիան, որում ներկայացված են հատվածներ դափնեկիրների մրցանակակիր ստեղծագործություններից և՛ բնօրինակ լեզվով, և՛ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ:

EUPL-ի անթոլոգիաներից բացի մրցանակը շարունակում է ակտիվորեն խթանել և աջակցել հաղթող հեղինակներին՝ խրախուսելով նրանց մասնակցությունը գրքերի տոնավաճառներին Եվրոպայում և աշխարհում, աջակցելով միջոցառումների կազմակերպմանը գրախանութներում, գրական և (կամ) մշակութային ինստիտուտներում և այլն:

EUPL-ին արժանացած գրքերը ներկայացնում են 33 տարբեր եվրոպական լեզուներ, լայնորեն թարգմանվել են Եվրոպայում և դրանից դուրս: Մոտավորապես 1300 թարգմանչական գործարք ստորագրվել է Եվրամիության աջակցության շնորհիվ՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ի՝ Գրական թարգմանությունների դրամաշնորհի շրջանակներում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն