Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը բավականին լավ է կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը:

«Մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ մեր քայլերի շուրջ: Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 7 հազար 100 քաղաքացի:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն հայտնեց պատվաստումների ավելացման միտումներից և հիշեցրեց, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում