Սպորտ

Ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային մրցաշարում 74 կգ քաշային Արման Անդրիասյանը որակավորման փուլում կմրցի Ավստրիայից Սիմոն Մարչլիի, իսկ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը` կանադացի Ալեքսանդր Մուրի հետ:

Հայաստանը մինչ այս պահն ունի 6 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում