Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1147 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1147 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1050994.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1147 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 311 հազար 457 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 690 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է291 հազար 457 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 4130: