Պաշտոնական

Աշխարհը դարձնենք բարեկեցիկ ու ապահով. Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել «Աշխատանքի օրվա» առթիվ

1 րոպեի ընթերցում

Աշխարհը դարձնենք բարեկեցիկ ու ապահով. Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել «Աշխատանքի օրվա» առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել «Աշխատանքի օրվա» առթիվ:

«Շնորհավորում եմ «Աշխատանքի օրվա» կապակցությամբ: Աշխատանքը քաղաքակրթության, մարդկային արժեքների և բարեկեցության հիմքն է, առանց որի չի կարող լինել մարդը և նրա ստեղծած աշխարհը: Ուստի պետք է ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ:

Այդ նպատակի իրագործումն անցնում է աշխատանքում կատարելագործվելու, հմտանալու, արդյունք ստեղծելու ուղիով: Նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացումն ու ինքնանպատակ քանակի փոխարեն արդյունքահենք որակը պիտի լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը, որով կստեղծենք ապրելու համար բարենպաստ միջավայր և 21-րդ դարին համարժեք դիմակայուն պետություն ու հասարակություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում