Մշակույթ

«Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ-փառատոնում հաղթել են երեք սեւանցի երաժիշտներ

2 րոպեի ընթերցում

«Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ-փառատոնում հաղթել են երեք սեւանցի երաժիշտներ

ԳԱՎԱՌ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմիջ Արտ Ստուդիո» պրոդյուսերական կենտրոնն արդեն տասներկուերորդ տարին անցկացնում է «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ-փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, սեւանցի երեք երաժիշտ մրցանակներ են նվաճել հերթական ստուգատեսում։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս, պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով, փառատոնն անցկացվեց հեռավար կարգով:

«Հանրապետության եւ արտերկրի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաներն իրենց վոկալ, գործիքային կատարումներով, ստեղծագործական աշխատանքներով մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար:

Սեւանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաներն արդեն մի քանի տարի «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցներից են եւ զբաղեցրել են մրցանակային տեղեր` տուն են վերադարձել հաղթանակած:

Երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հունան Առաքելյանի փոխանցմամբ` իրենց դպրոցի սաներն այս տարի էլ գրանցեցին հաղթանակներ, աչքի ընկան իրենց կատարումներով: Չնայած հեռավար ձեւաչափին` սեւանցի փոքրիկ երաժիշտները հանդես եկան մեծ վարպետությամբ` արժանանալով ժյուրիի հավանությանը: «Արտ Մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնում մեր մրցանակակիրները երեքն են: «Շեփոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Արտյոմ Ավետիսյանը /դասատու` Գուրգեն Բաբայան, նվագակցող` Լուսինե Իսրայելյան/: «Ֆլեյտա» անվանակարագում երրորդ կարգի մրցանակակիր է դարձել Իզաբելլա Հարությունյանը /դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան/: Երաժշտական դպրոցի եւս մեկ սան` Արթուր Օհանյանը, կրկին երրորդ կարգի մրցանակակիր է դարձել «Կլարնետ» անվանակարգում /դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան/»,- ասաց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում