Հասարակական

Բուհերի դիմորդ սփյուռքահայերն ու օտարազգիները կարող են մասնակցել միասնական քննություններին

1 րոպեի ընթերցում

Բուհերի դիմորդ սփյուռքահայերն ու օտարազգիները կարող են մասնակցել միասնական քննություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն սփյուռքահայերը, օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարող են մասնակցել միասնական քննություններին, որոնք անցկացվելու են ամռանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ի մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունի նաև սփյուռքահայ և օտարերկրացի դիմորդների համար գործող առանձին կարգ, որում կա 70 անվճար տեղ ազգությամբ հայ դիմորդների համար: «Գործում է նաև վճարովի առկա և հեռակա ուսուցման առանձին կարգը, որի ընթացակարգն ապահովում ենք, բայց գիտելիքի ստուգումն իրականացնում են ուսումնական հաստատությունները»,- նշեց փոխնախարարը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ, չնայած համավարակին, նախորդ տարի դիմորդների քանակի մեծ անկում չի եղել: Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ 2021-ին համավարակը կնահանջի, և դիմորդների թիվը կմեծանա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում