Մարզային

Վարդենիս քաղաքում տնկվել են 1 300 դեկորատիվ եւ 400 պտղատու ծառեր 

2 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքում տնկվել են 1 300 դեկորատիվ եւ 400 պտղատու ծառեր 

ԳԱՎԱՌ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Վարդենիս համայնքը քայլ առ քայլ վերածվում է ծառաշատ ու ծաղկաշատ քաղաքի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, ապրիլի 25-ին հայտարարված համամարզային ծառատունկի օրը՝ ապրիլի 25-ին եւ նրան հաջորդող օրը Վարդենիս քաղաքի պուրակներում եւ մայթերին տնկվել են 1 300 դեկորատիվ եւ 400 մրգատու ծառեր:

Ծառատնկման աշխատանքներին մասնակցել են քաղաքի տարածքում գործող ավելի քան 26 կազմակերպություններ եւ բազմաթիվ անհատ քաղաքացիներ։

«Վարդենիսում ծառատնկման եւ կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքները շարունակվում են։ Մայիս ամսվա ընթացքում նախատեսել ենք ներկրել արծաթափայլ եղեւնիներ եւ 500-ի չափ թփեր, որոնք տնկվելու են ինչպես պուրակներում, այնպես էլ մայթերին։ Հոգում ենք նաեւ ծառերի ու թփերի հետագա խնամքի ու պահպանության մասին։ Յուրաքանչյուր տարի անում ենք հնարավորը, որ Վարդենիսը քայլ առ քայլ վերածվի ծառաշատ ու ծաղկաշատ քաղաքի։ Ուրախալի է եւ այն փաստը, որ մեր համայնքի բնակիչները բավական նկատելի ակտիվությամբ թարմացնում են իրենց տնամերձ հողամասերն ու այգիները պտղատու նոր տնկիներով։ Մոտավոր հաշվարկներով, ապրիլ ամսի ընթացքում ավելի քան 5 հազար ծառ է տնկվել տնամերձ հողամասերում»,- նշեց Արամ Մելքոնյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում