Հասարակական

ԵԽ անդամ Դեյվիդ Լեգան իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին Ջո Բայդենի ուղերձը

1 րոպեի ընթերցում

ԵԽ անդամ Դեյվիդ Լեգան իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին Ջո Բայդենի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի անդամ Դեյվիդ Լեգան Շվեդիայից իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ուղերձը:

«Ես իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Ջո Բայդենին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նույնը սպասում եմ Շվեդիայի վարչապետից, ասի ճշմարտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Դեյվիդ Լեգան:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում