Մեր պարտքն է հիշել այն, որ չկրկնվի այլևս երբեք. Իտալացի պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Ֆորմենտինին կոչ է անում հիշել 106 տարի առաջ 1,5 մլն հայ ժողովրդի ցեղասպանությունը, որպեսզի այն չկրկնվի այլևս երբեք: Այս մասին պատգամավորն ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:

«1915թ.-ից 106 տարի է անցել, տարեթիվ, որը համարվում է ողբերգության, մեծագույն չարիքի, Մեծ Եղեռնի սկիզբը։ Մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն ժողովրդին, ովքեր կոտորվել են, աքսորվել և նվաստացվել են միայն այն պատճառով, որ գերիշխող էթնիկ խմբի մաս չեն կազմել։ Մենք հիշում ենք, մեր պարտքն է հիշել, որ այն չկրկնվի այլևս երբեք»,- նշել է Ֆորմենտինին:

Պատգամավորը նշել է, որ դժբախտաբար վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղում աշխարհն ականատես եղավ հենց նույն ժողովրդի՝ հայերի ոչնչացմանը։

«Մենք հիշում ենք նրանց, մենք հիշում ենք Անտոնիա Արսլանին, ով ծանոթացրեց իտալացիներին ողբերգության և բնաջնջման հետ, մենք հիշում ենք նրանց այն համայնքներում, որտեղ նրանք հարստացրել են մեր թերակղզին մշակույթով, արվեստով և գիտությամբ։ Խորին հիշողությունը մեր պարտավորությունն է։ Եվ մենք պիտի ընդմիշտ ժխտենք այն, ինչ ասել է Ադոլֆ Հիտլերը 1939 թ-ին․ «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանությունը»։ Մենք հիշում ենք»,- եզրափակել է պատգամավորը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ 3 տասնյակ պետություն:

Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։

Հայերեն English

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ