Մշակույթ

Նարեկ Հախնազարյանը համերգով կներկայանա Պետական կամերային նվագախմբի հետ 

1 րոպեի ընթերցում

Նարեկ Հախնազարյանը համերգով կներկայանա Պետական կամերային նվագախմբի հետ 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Բոլորիդ հրավիրում եմ իմ շատ սիրած և մանկուց հարազատ Կամերային երաժշտության տուն, որտեղ ելույթ եմ ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ: Ծրագիրը յուրահատուկ է: Հայաստանում այն երբեք չեմ կատարել»,- տեսաուղերձով նշում է Նարեկ Հախնազարյանը:

Հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում