Որպես ռազմավարական դաշնակից, ՌԴ-ն կարևոր դեր ունի ՀՀ սահմանների պաշտպանության մեջ. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ որպես ռազմավարական դաշնակից, Ռուսաստանի Դաշնությունը կարևոր դերակատարություն ունի Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գրիգորյանն այս մասին ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ապա Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի և մենք շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ուժեղացման ոլորտում»,- ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ նոր ռազմական, դաշնակցային պայմանագրերի ստորագրման հավանականությանը, Գրիգորյանը նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել, երբ առկա պայմանագրերի իրագործումը հանդիպի խոչընդոտների:

«Կարծում եմ տեղյակ եք, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային-փոխօգնության պարտավորությունները կանոնակարգվում են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՀՀ-ՌԴ երկկողմ իրավապայմանագրային բազայի վրա, որոնք լայն համագործակցության հնարավորություն են տալիս։ Մինչ այժմ մենք որևէ փաստաթղթային սահմանափակման չենք հանդիպել, որը կարող էր խոչընդոտ լինել մեր համատեղ ծրագրերն իրականացնելու համար։ Եթե, հանկարծ, հանդիպենք նման խոչընդոտների, ապա կքննարկենք նաև հավելյալ պայմանագրերի ստորագրմանկամ արդեն գոյություն ունեցողների թարմացման հարցը»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ