Սպորտ

Ճապոնիայի հարավում չեղարկվել է ՕԽ կրակի փոխանցումավազքը 

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի հարավում չեղարկվել է ՕԽ կրակի փոխանցումավազքը 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավում դադարեցվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Kyogo գործակալությունը: Փոխանցումավազքն ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի դեպքերի տարածման պատճառով: Ավելի վաղ դադարեցվել էր նաև ճապոնական Մացույամա շրջանում ընթացքող վազքը:

Ջահի փոխանցումավազքը կտևի 121 օր, և ի վերջո կրակը կբերվի Տոկիոյի Օիմպիական մարզադաշտ, որտեղ կկայանա ՕԽ բացման պաշտոնական արարողությունը: Կրակը կանցնի Ճապոնիայի մարզերով, իսկ փոխանցումավազքին կմասնակցի մոտ 10 հազար մարդ: Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականիհուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում