ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլային ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ հավաքական թիմում ընդգրկել է նաև Նեյմարին: Սակայն դեռևս վերջնական հայտնի չէ, թե արդյունք բրազիլացին կմասնակցի՞ խաղերին, քանի որ դեռևս պետք է թույլտվություն ստանա նաև ակումբից:
Նախօրեին կայացել էր Տոկիոյի oլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանությունը: Օլիմպիական խաղերի և աշխարհի նախկին չեմպիոնները` Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները, ընդգրկվել են նույն խմբում:
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ խմբերը.
Aխումբ՝ Ճապոնիա, Հարավային Աֆրիկա, Մեքսիկա, Ֆրանսիա
Bխումբ՝ Նոր Զելանդիա, Հարավային Կորեա, Հոնդուրաս, Ռումինիա
Cխումբ՝ Եգիպտոս, Իսպանիա, Արգենտինա, Ավստրալիա
Dխումբ՝ Բրազիլիա, Գերմանիա, Կոտ դը Իվուար, Սաուդյան Արաբիա:
2020թվականիմարտի24-ինարդենմեկանգամՏոկիոյի32-րդամառայինՕլիմպիականխաղերըհետաձգվելէին:Այստարիդրանքծրագրվածենհուլիսի23-իցօգոստոսի8-ը՝պահպանելովիրենցանվանումը՝Տոկիո-2020: