Հայոց ցեղասպանություն

Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը կանցկացնի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև

3 րոպեի ընթերցում

Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը կանցկացնի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն այս տարի ապրիլի 24-ին անցկացվելու են մի քանի ուղղություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը նշեց, որ առաջին հանգրվանը պաշտոնական ոգեկոչման արարողությունն է, որը տեղի է ունենալու Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Մասնակցելու են քաղաքական դեմքեր, պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքապետներ: Կլինեն պաշտոնական ելույթներ, որոնցից հետո ներկաները ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ ցեղասպանության նահատակների:

Միջոցառումների երկրորդ հատվածը նախատեսված է Բելգիայում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ հայ համայնքը ցույց կանցկացնի՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Այս երկու նախաձեռնությունները, ցավոք, չեն կայանա այնպես, ինչպես նախորդ տարիներին: Պատճառը՝ համավարակով պայմանավարոված սահմանափակումներն են: Առավելագույնը 50 հոգի պետք է կարողանա մասնակցել միջոցառումներին»,- ասաց Հարութ Շիրինյանը:

Ապրիլքսանչորսյան ծրագրի հաջորդ հանգրվանը գեղարվեստական, մշակութային միջոցառումներն են, որոնք այս տարի տեղի են ունենալու առցանց՝ կրկին համավարակով պայմանավորված:

Հարութ Շիրինյանի խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկներում առանցքային ուշադրության կենտրոնում է լինելու 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի բնակիչների:

«Փաստ է, որ Թուրքիան ակտիվ ու վճռորոշ դերակատարում ուենցավ այդ պատերազմի ժամանակ՝ ներառյալ վարձկան ահաբեկիչներ ուղարկելով Ադրբեջանին: Փաստ է, որ 2020 թ. կատարվածը Հայոց ցեղասպանութայան շարունակությունն է: Շատ երկրների խոհրդարաններ դատապարտեցին Թուրքիայի մասնակցությունը, և մենք ակնկալում ենք խստագույն դատապարտումների շարունակություն»,- ասաց նա:

Ըստ Հարութ Շիրինյանի՝ այն պետությունները, որտեղ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է, պետք է հասկանան, որ այդ ճանաչումը կարող է լինել անիմաստ, եթե տվյալ պետությունը թույլատրի, որ հայ ժողովուրդը նույն բնաջնջման վտանգի տակ դրվի նույն ցեղասպան պետության կողմից, որ 106 տարի առաջ էր դեռ ծրագրել դա:

«Մենք պայքարը պետք է շարունակենք, որ Հայոց ցեղասպանության ցանկացած ճանաչում իրականության մեջ դառնա հայ ժողովրդի անվտանգության մակարդակը բարձրացնելու հոմանիշը»,-հավելեց նա:

Հարութ Շիրինյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին՝ կեսօրին, Բելգիայի համայնքային կոմիտեի կազմակերպմամբ, եվրոպական հաստատությունների առջև տեղի կունենա ակցիա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով, նրանց ազատ արձակելու պահանջով:

Աննա Գզիրյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հայոց ցեղասպանություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում