Մշակույթ

Գրիգոր Զոհրապի հոբելյանին կներկայացվեն հեղինակին վերաբերող արխիվային բազմաթիվ նյութեր

1 րոպեի ընթերցում

Գրիգոր Զոհրապի հոբելյանին կներկայացվեն հեղինակին վերաբերող արխիվային բազմաթիվ նյութեր

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին կկազմակերպվի դասականին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման արարողությունը տեղի կունեն ապրիլի 22-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Թանգարանի ֆոնդից կցուցադրվեն լուսանկարներ, նամակներ, Հայկական հարցի և բարեփոխումների վերաբերյալ հոդվածներ, «Այրին», «Ծանոթ դեմքեր և պատմվածքներ» նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և արխիվային նյութեր:

Ականավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում:Զոհրապն ընտրվում է թուրքական մեջլիսի պատգամավոր: Պառլամենտում նա իր ելույթներում պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների շահերը:Ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին, ջանքեր էր գործադրում խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Ինքն իր մասին ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում