Հասարակական

Արշակունյաց պողոտայում մեքենայի պայթյունի պատճառը նախնական տվյալներով եղել է գազի բալոնը

1 րոպեի ընթերցում

Արշակունյաց պողոտայում մեքենայի պայթյունի պատճառը նախնական տվյալներով եղել է գազի բալոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արշակունյաց պողոտայում ապրիլի 22-ին տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի պատճառը, ըստ նախանական տվյալների, եղել է տեղադրված գազի բալոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:

«Նախնական տվյալներով մեքենայում տեղադրված գազի բալոնն է պայթել: Մնացած մանրամասները կպարզի փորձաքննությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ին ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ վիրավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում