Ցեղասպանության թանգարանն աշխատում է ԼՂ հարցը գիտական լայն հանրությանը ներկայացնելու ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է արցախյան հիմնահարցի, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունների ուսումնասիրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2020 թվականի կատարած աշխատանքները՝ նշեց, որ խմբի աշխատանքներն օտար լեզվով հասանելի են դարձվելու այլ երկրների գիտական հանրությանը:

«Նախորդ տարվա 44-օրյա պատերազմի ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, որ զգալի խնդիր ունենք մեր հարցերն օտար լեզուներով, գիտականորեն ներկայացնելու դրսի գիտական հանրությանը: Այդ իսկ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձևավորեցինք խումբ, որն ուսումնասիրելու է արցախյան հիմնահարցը, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները: Ու նրանց աշխատանքները գիտականորեն օտար լեզվով ներկայցնելու ենք: Արդյունքներն իհարկե, միանգամից չեն դրսևորվի, բայց առաջիկայում վստահաբար կլինեն»,- ասաց Հարություն Մարությանը: Խմբում ներկայում ընդգրկված է երեք գիտաշխատող: Հարություն Մարությանը հույս հայտնեց, որ այդ ձևավորված խումբը կդառնա արդեն բաժին:

Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Հարություն Մարությանը նշեց, որ ԳԱԱ հայագիտության և հումանիտար բաժանմունքի, ԵՊՀ-ի հետ միասին որոշել են այս տարվա սեպտեմբերի 16-18-ն անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության և հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով:

Առաջիկայում թանգարանի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Հայոց ցեղասպանության թեմատիկայով դասավանդման հետ կապված հարցերը: Ոլորտը հանգամանալից ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու, քննարկելու նպատակով 2022 թվականին նախատեսվում է անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով:

«Պետք է վերհանենք, հասկանանք, թե ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանությունը թե դրսում, թե ներսում, ինչ խնդիրներ կան, ինչպես դրանք լուծել: Կարծում եմ, որ այստեղ աշխատելու տեղ կա»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Հայերեն العربية English Русский

Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, քաղաքացիական համակարգերի պաշտպանության կատարելագործման ուղղությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ

Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից զոհերի թիվը հասել է 66֊ի

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանն անդրադարձել է հայ-իրանական սահմանի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը

Գազայում ռազմական գործողությունների պատճառած վնասը գնահատել են 38 միլիարդ դոլար

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին

Լավրովն արդյունավետ է գնահատել Միրզոյանի հետ հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/01/25