Մշակույթ

«Տաղարանը» և «Ագապէն» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կներկայացնեն «Ստաբատ Մատերը»

1 րոպեի ընթերցում

«Տաղարանը» և «Ագապէն» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կներկայացնեն «Ստաբատ Մատերը»

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիյա Գալստյան) կներկայացնեն Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի«Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգի կհնչեն Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Վահրամ Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Դեյվիդ Մքինթայրի ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում