Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադևբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր:

«Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ թվով զինծառայողներ, որոնք դեռևս մնում են որպես գերի Ադրբեջանում: Պետք է հստակ ասել այս մասին և ողջ լրջությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Շեենեխը հավելեց, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք են զոհվել պատերազմի ընթացքում, և կարևոր է հարգանքով վերաբերվել հակառակորդին, գնալ խաղաղության: «Խնդրում եմ, կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք՝ արդյոք զինծառայողները գերեվարվել են պատերազմից առաջ, թե հետո: Պետք է նրանց վերադարձնել տուն»,- ասել է պատգամավորը:

Հայերեն العربية English Français Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres