Մարզային

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

ԳԱՎԱՌ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի ապրիլի 19-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 21 սանտիմետրով։ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 50 միլիոն 902 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում