Հասարակական

Սեւան քաղաքում ընդլայնվում է լուսավորության ցանցը

2 րոպեի ընթերցում

Սեւան քաղաքում ընդլայնվում է լուսավորության ցանցը

ԳԱՎԱՌ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարնանային Սեւանում մաքրության աշխատանքներին ու փոսային նորոգման ու ճաքալցման աշխատանքներին զուգահեռ ընթանում են լուսավորության ցանցի ընդլայնման, լուսատուների փոխարինման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, դեռեւս անցած տարի համայնքային բյուջեի միջոցներով` շուրջ 5.720.000 դրամի չափով, իրականացվել են համայնքի տարբեր փողոցների եւ բակային հատվածների գիշերային լուսավորության ցանցի կառուցման եւ LED լամպերի տեղադրման աշխատանքներ: Պայմանավորված պատերազմական իրավիճակով ու հետպատերազմյան խնդիրներով` 2020 թվականին նախատեսված աշխատանքների մի բաղադրիչը տեղափոխվել է 2021 թվական, ինչի արդյունքում էլ արդեն իրողություն է Գոմաձոր թաղամասի գիշերային լուսավորության ցանցի շահագործումը: Տեղադրվել է 34 լուսատու, 1 կլիոմետր երկարությամբ լուսավորության ցանց է կառուցվել։

«Աշխատանքներն իրականացվել են համայնքային բյուջեի միջոցներով, հատկացվել է 5.158.000 դրամ: Ընթացիկ տարում եւս նախատեսված է լուսավորության ցանցի կառուցման, ընդլայնման LED լամպերի տեղադրման գործընթաց, որի իրականացմամբ Սեւան համայնքում երեկոներն ու գիշերներն կլինեն լուսավոր, փողոցներն ու բակերը կդառնան ապահով, մարդկանց շարժն ու ավտոմեքենաների երթեւեկը` անվտանգ:

Միաժամանակ LED լամպերի տեղադրմամբ եւ փոխարինմամբ համայնքային բյուջեի խնայողություններն այս ոլորտում տեսանելի կլինեն»,-նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում