Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ընդունեց Ընկ. Սեւակ Յակոբեանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոցկաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մէջ ընդունեց ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ եւ ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ ընկ. Սեւակ Յակոբեանը, որ աշխատանքային այցելութեամբ մը կը գտնուէր Հայաստան:

Հանդիպումը առիթ մըն էր ներկայ իրավիճակին լոյսին տակ Վեհափառ տիրոջ հետ քննարկելու ընդհանրապէս Հայ ժողովուրդը եւ ի մասնաւորի Հայաստանը, Արցախը եւ Լիբանանը յուզող հարցեր: Վեհափառ Հայրապետը մօտէն հետաքրքրուեցաւ իրեն համար սրտամօտիկ լիբանանահայ համայնքի տագնապալի առօրեայով:

Հանդիպումը նաեւ առիթ մըն էր վերանորոգելու եւ աւելի եւս ամրապնդելու ՌԱԿի Լիբանանի շրջանակի աւանդական եւ անսակարկ հաւատարմութիւնն ու խորին յարգանքը հանդէպ Մայր Աթոռին եւ անոր գահակալին, որ նաեւ կը դրսեւորուի ԶԱՐԹՕՆՔ-ի բովանդակութեամբ, որ ոչ մէկ ատեն զլացած է Սփիւռքի մէջ դրօշակակիրը հանդիսանալու Մայր Աթոռին:

Աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառը տոկունութիւն, ամուր կամք եւ յարատեւութիւն մաղթեց ընկ. Յակոբեանին եւ իր միջոցաւ ՌԱԿ Լիբանանի շրջանակին, «Զարթօնք»-ի ընտանիքին եւ լիբանանահայ համայնքին ընդհանրապէս՝ իր օրհնութիւնը շնորհելով անոնց:

Հայերեն

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի