Գեղարքունիքի մարզում մաքրման աշխատանքներ են իրականացվել մի շարք հուշարձանների տարածքներում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Գեղարքունիքի մարզի հուշարձանների տարածքներում 2021 թվականի ապրիլի 15-18-ի ընթացքում իրականացվել են մաքրման աշխատանքներ եւ ճանաչողական միջոցառումներ «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, մաքրման աշխատանքներն իրականացվել են Նորատուսի, Ներքին Գետաշենի թիվ 2, Վարդենիսի թիվ 2, թիվ 3, թիվ 4, Սեւանի թիվ 5, Ճամբարակի թիվ 2 դպրոցների աշակերտների, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների, ինչպես նաեւ Ճամբարակի եւ Ներքին Գետաշենի համայնքապետարանների աշխատակիցների ջանքերով: Աղբի թափոններից մաքրվել են Ներքին Գետաշենի, Իշխանագյուղի, /10-17-րդ դարեր/, Նորատուսի պատմական գերեզմանոցի / 9-19-րդ դարեր/, Սեւան քաղաքի գերեզմանոցÇ /9-20-րդ դարեր/ Վարդենիս քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի, Ճամբարակ քաղքաքի Սուրբ Գրիգոր եկեղեցու եւ 10-19-րդ դարերի գերեզմանոցի տարածքներում։

«Համավարակը վերջին մեկ տարվա ընթացքում շատ կողմերով խանգարեց մեր մարզի հուշարձանների մաքրության պահպանման ու հանրահռչակման աշխատանքներին, շատ ծրագրեր չհաջողվեց կյանքի կոչել։ Կձգտենք այս տարվա ընթացքում լրացնել կիսատ մնացած աշխատանքները, կյանքի կոչել առաջնահերթ ծրագրերը, մաքրման ցանկում ընդգրկել նոր հուշարձաններ»,- նշեց Գոռ Գասպարյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը