Մշակույթ

«Ղողանջ ոգեկոչման». Օպերային թատրոնը համերգ կներկայացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 

1 րոպեի ընթերցում

«Ղողանջ ոգեկոչման». Օպերային թատրոնը համերգ կներկայացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա «Ղողանջ ոգեկոչման» խորագրով համերգով՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 22-ին Օպերային թատրոնում:

Համերգին կհնչեն Պերգոլեզիի «Ստաբատ մատերը», հատվածներ Ռոսինիի, Վերդիի և այլոց ստեղծագործություններից:

Մենակատարներն են սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարինե Դեինյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, սոպրանո Իրինա Զաքյանը, սոպրանո Լիլիթ Սողոմոնյանը, սոպրանո Մերի Մովսիսյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում