Տեղում քննարկվեց  Մարտունի-Վարդենիս մայրուղու Կարճաղբյուր-Ծովակ վտանգված հատվածի վերակառուցման  խնդիրը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Սեւան» ազգային պարկի, «Ճանապարհային դեպարտամենտ» կազմակերպության ներկայացուցիչների, Կարճաղբյուր եւ Ծովակ համայնքների ղեկավարների մասնակցությամբ Մարտունի-Վարդենիս մայրուղու Կարճաղբյուր-Ծովակ ճանապարհահատվածի մի քանի տեղամասերում համատեղ դիտարկում ու քննարկում կազմակերպվեց Սեւանա լճի ջրի բարձրացման հետեւանքով վտանգման ենթակա ճանապարհի վերակառուցման կամ կառուցման շուրջ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պետական գերատեսչությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները հարցի վերջնական կարգավորման համար առաջ քաշեցին երկու տարբերակ, որոնցից առաջինը վերաբերում է գործող ճանապարհի բարձրացմանը եւ վերակառուցմանը, երկրորդը՝ նոր ու այլընտրանքային ճանապարհի կառուցմանը։

«Բոլոր դեպքերում պետք է սեղմ ժամկետներում սկսվի ճանապարհի շինարարությունը, քանի որ արդեն մայրուղու մոտ 3,5-կիլոմետրանոց հատվածը Կարճաղբյուր-Ծովակ տեղանքում հայտնվել է ջրածածկման ու քանդման վտանգի տակ: Հարցի հրատապ լուծում է պահանջվում։ Ընդհանուր առմամբ, ջրածածկման վտանգի տակ է գտնվում մայրուղու 8,6- կիլոմետրանոց հատվածը, Վարդենիսի նախկին շրջանի սահմանից մինչեւ Ծովակ, սակայն առաջնահերթը Կարճաղբյուր-Ծովակ հատվածի շինարարությունն է, մնացած հատվածներում այն կարելի է իրականացնել փուլերով, մի քանի տարիների ընթացքում՝ կախված ջրի բարձրացման տեմպերից։ Խոսքը թեեւ գնում է գործող ճանապարհի վերակառուցման եւ նոր այլընտրանքային ճանապարհի կառուցման տարբերակների միջեւ ընտրություն կատարելու շուրջ, սակայն, անկախ վերջնական որոշումից, Կարճաղբյուր-Ծովակ հատվածում պետք է ժամանակավոր օգտագործման համար կառուցվի շրջանցիկ ճանապարհ, քանի որ գործող ճանապարհին նախատապվություն տալու դեպքում այն շինարարության իրականացման պատճառով ժամանակավորապես փակվելու է»,-խնդիրը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։

Աշխատանքային խմբի կողմից Կարճաղբյուր-Ծովակ միջհամայնքային այլընտրանքային ճանապարհը դիտարկելուց հետո քննարկումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետարանում։ Որոշվեց շարունակել ուսումնասիրությունները ավելի ընդլայնված մասնագիտական թիմով՝ վերջնական եզրակացության հանգելու եւ շինարարական աշխատանքների մեկնարկը տալու համար։

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ եւ որոշմամբ տարբեր գերատեսչություններից ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով, որը պիտի կատարի բազմակողմանի մասնագիտական ուսումնասիրություն եւ տա վերջնական եզրակացություն։ Սա ընդամենն այդ գործընթացի առաջին քայլն էր։ Կարծում եմ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կավարտենք ուսումնասիրությունների հետ կապված բոլոր աշխատանքները, կհամագործակցենք նաեւ նախագծողների եւ շահագրգիռ այլ կառույցների հետ։ Գործընթացը շատ բարդ ու աշխատատար է, սակայն պետք է անենք հնարավորը, որպեսզի հույժ կարեւոր այս հարցը ստանա իր լուծումն ամենասեղմ ժամկետներում, որպեսզի հաջողվի արագ ձեւով տալ շինարարական աշխատանքների մեկնարկը»,-նշեց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել