Հասարակական

Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել էր խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

«Առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5.1 մասով: Ըստ այդմ, տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը»,- նշել էր Կոստանյանը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 103 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում