Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր. վարչապետի և նրա տիկնոջ ցավակցական խոսքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ցավակցական խոսք են հղել ամերիկահայ հայտնի գործիչ Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող շատ հայերի համար նա յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ վարչապետի և Աննա Հակոբյանի ցավակցական խոսքում նշված է. «Իմ և կնոջս՝ Աննա Հակոբյանի անունից ցավակցում եմ անվանի մտավորական Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Սփոփանքի և վշտակցության խոսքեր ենք ուղղում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին։

Վարդան Գրեգորյանը հայկական սփյուռքի վերջին տասնամյակների ամենավառ և ճանաչված ներկայացուցիչներից մեկն էր։ Դասավանդելով ամերիկյան մի շարք համալսարաններում՝ Վարդան Գրեգորյանն այնուհետև դարձել է համաշխարհային համբավ ունեցող Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի նախագահը և իր աշխատանքային գործունեությունն ավարտել ԱՄՆ հռչակավոր Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտոնում։ Նա իր ողջ կյանքը դրել է ի սպաս Միացյալ Նահանգներում կրթության և գիտության զարգացմանն ու ժողովուրդների և մշակույթների միջև ճանաչելիության ու փոխվստահության ամրապնդմանը, արժանացել է ԱՄՆ նախագահի «Ազատության» շքանշանին։

Վարդան Գրեգորյանը, լինելով մեծ հայրենասեր, մշտապես ներգրավված է եղել ամերիկահայ համայնքի կյանքում։ Պատահական չէ, որ սերելով Իրանի Թաբրիզ քաղաքի հայկական ընտանիքներից և ուսանելով Բեյրութի հայկական կրթօջախներում, նա երիտասարդ տարիներից ի վեր հոգևոր ամուր թելերով կապված է եղել իր ժողովրդի հետ և ապրել նրա կյանքով։ Իսկական հայ մտավորականի և հումանիստի խառնվածքն էր պատճառը, որ իր կյանքի վերջին տարիներին նա դարձավ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը։

Հայաստանում և Սփյուռքում ապրող շատ հայերի համար Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր։ Նրա բացակայությունը մեծ կորուստ է լինելու մեր ժողովրդի համար։

Ես և Աննան ջերմորեն ու մեծ տպավորություններով ենք հիշում պարոն Գրեգորյանի՝ բացառիկ մարդու հետ հանդիպումները»։

Հայերեն Français Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով